
Տրանսպորտի նախարարը՝ «Շիրակ» օդանավակայանից 10 հազար դրամով Մոսկվա թռչելու մասին

«Հայտարարվել է՝ նոյեմբերի վերջից կկազամակերպվեն թռիչքները։ Գումարը կսկսի մոտ 10 հազար դրամից»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով «Պոբեդա» ավիաընկերության կողմից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան և հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին։
Ինչպես հայտարարվել էր, ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Հարցին՝ արդյո՞ք այդ գինն իրատեսական է, նախարարը դրական պատասխան տվեց։