«Ո՞նց չի ծառայել, լավ էլ ծառայել ա. Մարյակի չափ ա ծառայել». Սեյրան Սարոյանը՝ Վիգեն Սարգսյանի ծառայության մասին

Գեներալ Սեյրան Սարոյանը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը ծառայել է բանակում, բայց «մարյակի չափ»:

Հարցին, թե ձեր կարծիքով՝ նախարարը, որը բանակում չի ծառայել, կարո՞ղ է բանակի խնդիրները լուծել, նա պատասխանեց. «Ա՜, ես էն անգամ էլ եմ ասել՝ ո՞նց չի ծառայել, լավ էլ ծառայել ա: Մարյակի չափ ա ծառայել՝ 8 տարի: Նախագահը որ եկավ, իրեն բերեց օգնական, ամեն տեղ եղել »:

Դիտարկմանը, թե խոսքը բանակում՝ սահմանին, ծառայելու մասին է, նա այսպես արձագանքեց. «Պաշտպանության նախարարը հորս տունն ա՞: Պաշտպանության նախարարությունը բանակն ա, ամեն ինչ տենց ա սկսվում: Լուրջ տղա ա մեր նախարարը, լուրջ կրություն ունի, եթե ծրագրերը կյանքի կոչի, շատ լավ կլինի»:

168.am-ի հարցին՝ արդյոք Սեյրան Օհանյանին նոր նախարարով փոխարինելու անհրաժեշտություն կա՞ր, Ս. Սարոյանը պատասխանեց. «Դե երկար ժամանակ նախարար էր. 10 տարի, էլի»:

Իսկ հարցին՝ արդյոք խոսե՞լ եք Սեյրան Օհանյանի հետ, ճի՞շտ է, որ նա որոշել է ընդդիմություն դառնալ, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Չեմ խոսել նրա հետ, Սեյրան Մուշեղիչը պետականամետ մարդ ա: Երբեք մի ասա երբեք, չեմ կարա իրա տեղը ասեմ: Եթե խոսացած լինեի հետ, կասեի անպայման: Զատո խելքս էթում ա ձեզի լուր տալու համար (ծիծաղում է:-Ռ.Մ.)::

Տեսանյութեր

Լրահոս