
Գյուղնախարարությունը կլուծարի «Լիցենզավորման կենտրոնը»

Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է լուծարել ոչ միայն Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը, այլ նաև «Լիցենզավորման կենտրոն»-ը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարել էր ներկայացնել Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու առաջարկություն:
Ըստ Առաքելյանի, տեսչությունում աշխատում է 13-15 մարդ, իսկ տրակտորների և կոմբայնների համար պետհամարանիշեր բաժանելու գործառույթը կանցնի Ոստիկանությանը։ «Կարելի է կրճատել նաև «Լիցենզավորման կենտրոնը», որտեղ աշխատում է 3 մարդ։ Կրճատումը կհեշտացնի ճյուղային լիցենզիաների տրամադրումը և կպարզեցնի գործառույթները»,- ասաց Առաքելյանը՝ դժվարանալով նշել, թե որքանով էր արդյունավետ աշխատում կենտրոնի աշխատակազմը: