
ԵԿՄ-ականները Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր

Քիչ առաջ Եռաբլուր պանթեոն եկան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԵԿՄ անդամները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Եռաբլուրում է նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը:
Կարեն Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել Էջմիածնում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած դեպքերը, իսկ Սուրիկ Խաչատրյանը կրկին նշեց, ու հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառներով: