
«Գործով զբաղվել է Ջհանգիրյանը, որը Վազգենի ընկերն է եղել, ուրիշ բաներ չէր անի». Սեյրան Սարոյան

«Իհարկե, Հոկտեմբերի 27-ը բացահայտվել է, մենք այդ ժամանակ շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել բացահայտմանը: Գործով զբաղվել է Ջհանգիրյանը, որը Վազգենի ընկերն է եղել, ուրիշ բաներ չէր անի»,- այսօր Եռաբլուր պանթենում լրագրողների հեը զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի բացահայտման մասին:
168.am-ի դիտարկմանը, որ 17 տարի անց էլ խոսակցություններ կան, որ այն դրսի ուժերի պատվեր է եղել, նա այսպես արձագանքեց. «Այդպես էլ կա, բա էդ ո՞ր հայի ձեռքը կգնար՝ Վազգենին վնաս տար: Ով որ արել, նստել է, էդ ա: Քաղաքական սպանությունները ե՞րբ ա բացվում, որ»
Հարցին՝ այսինքն՝ պատվե՞ր է եղել, նա պատասխանեց. «Չեմ կարա ասեմ, դա իմ մասնագիտության հետ կապված հարց չի: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Վազգենի նման մարդուն հայի ձեռը չէր գնա՝ սպաներ: Սա թուրքի ծնունդ է եղել. Մեր ողնաշարը ջարդեցին»: