Արմեն Աշոտյանը չի ուզում հավատալ. «168 Ժամ»

Մամուլում վերջերս ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են լինում ՀՀ Կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիների վերաբերյալ։ Շրջանառվող լուրերի համաձայն` ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանի և Արմեն Աշոտյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և մամուլում Աշոտյանի պաշտոնավարման շրջանի նյութերը հայտնվում են ԿԳՆ-ի կողմից։

«168 Ժամ» թերթի հետ զրույցում Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ասել է. «ԿԳ նախարարի պաշտոնից դուրս գալու պահից հայտարարել եմ, որ կրթության և գիտության ոլորտներին հրապարակայնորեն չեմ անդրադառնալու։ Այս մոտեցումը դեռ ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է նման խոսակցություններին, ապա չեմ ցանկանում այս փուլում դրանց հավատալ, քանի որ նման գործելաոճը ԿԳ ներկայիս վարչակազմի կողմից սխալ կլիներ թե՛ բովանդակային, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային առումներով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31