Փետրվարի 18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, փետրվարի 20-ին, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 17-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Օրբելի փողոցի տներց մեկի տանիքից սառցալեզվակներ են կախվել, որոնք հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ինչու մարդ կա՞, որ ասի ինձ ծեծել են, կամ ինչ-որ «царапина» կա մարդու վրա, կամ ինչ որ հայհոյանք, կամ քաշքշուկ, այդպիսի բան կա՞ ընդհանրապես, կա՞ մեկը, ով գա բողոք գրի, կամ վկա կա՞»:
Փետրվարի 16-ին բարերար, գործարար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը կդառնար 84 տարեկան: Նրա ծննդյան տարեդարձի օրը Վահագնի թաղամասում տեղի ունեցավ «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում, որն այսուհետ կրելու է շարունակական բնույթ և թաղամասում նշվելու է յուրաքանչյուր տարվա փետրվարի 16-ին` վառ պահելու համար նրա հիշատակն ու անունը: Հիշեցնենք, որ բարերարը կյանքին հրաժեշտ տվեց 2015թ. օգոստոսի 31-ին:
Փետրվարի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի վնասվածք ախտորոշումով քաղաքացի:
Փետրվարի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի և Երևանի փրկարարական վարչություններում, Քաղաքացիական պաշտպանության կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
2015թ. հուլիսի 30-ին Էրեբունի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա փոքրիկի մահվան համար մեղադրյալի կարգավիճակում հայտնված Շուշանիկ Բախշյանը 7 ամսվա լռությունից հետո առաջին անգամ համաձայնեց խոսել:
Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի բազմոցին հայտնաբերել բնակչի դին:
Հիմա ասում եմ ուրեմը լսեք, ի՞նչ է նշանակում Լիանա Զուրաբյանի ընտրայլը «Կիսաբաց լուսամուտի» հանդիսատեսն է: Չի կարելի այդպես գրել, թող լավ իմանան տեղեկությունը հետո գրեն, եթե ես պատիվ պահանջեմ, այդ լրատվականները փակել կտամ:
Երևանի քաղաքապետի հարաբերությունները Դեմիրճյանների ընտանիքի հետ ջերմ է և որևէ հակասություն պետք չէ փնտրել:
Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի, աշխատասիրության ու արվեստի յուրատեսակ ըմբռնումի հիշարժան վկայությունն են:
Գիշերը 01:00-ին, երբ թերթի տպագրության ավարտին րոպեներ էին մնացել, հոսանքազրկվեց Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում` Աբովյան 22ա հասցեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Երեկ Շիրակի մարզի Առափի համայնքում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Կասկածյալը ձերբակալվել է:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների եւ վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաեւ ավտոմեքենա վարել:
Փետրվարի 17-ին, ժամը 05.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Երևանում փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև:
Փետրվարի 17-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն քիչ «ընդդիմադիրներից» մեկը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը լքել է «պոստը», մեր տեղեկություններով՝ ռեկտորին ազատել են աշխատանքից:
Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժած 22-ամյա Արթուր Տոնապետյանի հարազատները չեն պատկերացնում, թե ով կարող էր նրա ականջը կտրել եւ ինչ պատճառով:
Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես եւ խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռեւս վերջնական չեն, եւ կարծես թե Երեւանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են:
2 օր առաջ երևանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ «նախարարների»՝ Արմեն Աշոտյանի և Լևոն Մկրտչյանի միջև, ինչի մասին հրաժեշտի «դիսպետչերականի» ժամանակ Աշոտյանը տեղյակ է պահել ԿԳ աշխատողներին։ Ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ՝ ԿԳ աշխատակիցները տեղյակ չէին, միայն գիտեին, որ Մկրտչյանն ու Աշոտյանը քննարկել են կադրային «կոմպոնենտը».
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նախագիծ, որով կպարզեցվի ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձևը, դրանում կներառվի առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Պարտադիր է, արդյո՞ք, ամեն կիրակի Սուրբ Պատարագին մասնակցելը: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: