Բաժիններ՝

Ականջը կտրած երիտասարդին արհեստական ականջ կտեղադրեն

tsayg.am-ը գրում է. Փետրվարի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի վնասվածք ախտորոշումով քաղաքացի: Նա Գյումրու բնակիչ,1993 թվականին ծնված Արթուր Տոնապետյանն է: Քաղաքացուն ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Հիվանդը գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում: Պլաստիկ վիրաբույժը սպասում է, որ վնասվածքը ապաքինվի, որպեսզի արհեստական ականջ տեղադրի:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և ձերբակալվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ 1992 թվականին ծնված Արմեն Հարությունյանը: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք` ներկայացնելով հանցագործության կատարման մանրամասներն ու դրդապատճառները: Քրեական գործի նախաքննության փուլում ձեռք են բերվել ապացույցներ որոշակի փաստական տվյալներ, որոնց համաձայն վիճաբանությունը տեղի է ունեցել Ֆեյսբուք սոցիալական ցանցում ունեցած շփումների արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29