
Ինչու մարդ կա՞, որ ասի ինձ ծեծել են կամ քաշքշուկ է եղել. Վարդան Ղուկասյանը՝ իր և որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին. tert.am

Մարդկանց վրա սարքելու այս մեթոդը հնաոճ է, փոխե՛ք. Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե օրերս որևէ միջադեպ եղել է իր և իր որդու մասնակցությամբ:
«Ինչու մարդ կա՞, որ ասի ինձ ծեծել են, կամ ինչ-որ «царапина» կա մարդու վրա, կամ ինչ որ հայհոյանք, կամ քաշքշուկ, այդպիսի բան կա՞ ընդհանրապես, կա՞ մեկը, ով գա բողոք գրի, կամ վկա կա՞»,- ասաց նա և նորից նշեց, որ մարդկանց վրա սարքելու այդ մեթոդը հնաոճ է:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մի քանի օր առաջ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու՝ Սպարտակի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Գիտեք ի՞նչ պետք է բացահայտեն. 2007 թվականի մահափորձը մեր նկատմամբ, որ 4 հոգի մահացան, և մենք այսպես «ինվալիտ» դարձանք: Դա մինչ այսօր բացահայտված չէ, այդ գործերը թող բացահայտեն, ոչ թե օդի մեջ մարդկանց վրա սարքեն»,- ասաց նա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: