23-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքով քրեական գործ է հարուցվել. կասկածյալը ձերբակալվել է

Երեկ Շիրակի մարզի Առափի համայնքում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Կասկածյալը ձերբակալվել է:

Նշենք, որ երեկ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կտրել են 23-ամյա երիտասարդի ականջը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29