
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-21-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը էապես չի փոխվի, իսկ փետրվարի 19-21-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև: