Լևոն Մկրտչյանը Արմեն Աշոտյանին խոստացել է կադրային «չիստկա» չանել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ 2 օր առաջ երևանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ «նախարարների»՝ Արմեն Աշոտյանի և Լևոն Մկրտչյանի միջև, ինչի մասին հրաժեշտի «դիսպետչերականի» ժամանակ Աշոտյանը տեղյակ է պահել ԿԳ աշխատողներին։ Ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ՝ ԿԳ աշխատակիցները տեղյակ չէին, միայն գիտեին, որ Մկրտչյանն ու Աշոտյանը քննարկել են կադրային «կոմպոնենտը».
Մկրտչյանը խոստացել է կադրային «չիստկա» չանել։ Թեև «դաշնակների տարած, դաշնակների բերած» Աշոտյանը ժամանակին բավականին կադրային փոփոխություններ է արել ՝ աշխատանքից ազատելով մի շարք կարևոր պոստեր զբաղեցնողների, օրինակ՝ բուհերի վարչության պետին։ Այժմ նախարարությունում ուրախ են, որ աշոտյանական էպոխան վերջացավ՝ ՀՀԿ թիմը կմաքրվի ԿԳՆ-ից։ Ընդ որում, նախարարները, որպես կանոն, ձեռք են տալիս միջին օղակներին, որոնք թեև քաղծառայողներ են, բայց անպաշտպան, իսկ փոխնախարարները նշանակվում են նախագահի կողմից։ Այնպես որ, ԿԳՆ-ն դեռ տևական ժամանակ ձևով դաշնակցական, բովանդակությամբ հանրապետական «կառույց» կլինի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: