«Լրատվականները փակել կտամ». սպառնում է Լիանա Զուրաբյանը
Ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը ընտրյալ ունի: Լիանայի ընտրյալը Արմեն Մաիլյան է, ով ըստ վարկածների եղել է «Կիսաբաց Լուսամուտների» հանդիսատեսից: BlogNews.am-ի հարցերին պատասխանելու համար Լիանան դուրս է եկել ինչ-որ միջացառումից և խնդրել իր խոսքը մեկ առ մեկ գրել.
«Հիմա ասում եմ ուրեմը լսեք, ի՞նչ է նշանակում Լիանա Զուրաբյանի ընտրայլը «Կիսաբաց լուսամուտի» հանդիսատեսն է: Չի կարելի այդպես գրել, թող լավ իմանան տեղեկությունը հետո գրեն, եթե ես պատիվ պահանջեմ, այդ լրատվականները փակել կտամ: Արմեն Մաիլյանը «ArtCasting» ստուդիայի տնօրենն է, ով հանդիսատես էր տանում «Կիսաբաց լուսամուտ»-ներ: Հնարավոր է` նստել է հանդիսատես, բայց արդյո՞ք հանդիսատես նստողները դրանք ստոր մարդիկ են: Ինչ կարող եմ ասել` ամոթ Հրաչ Մուրադյանին, որ նրա հաղորդումն այդքան վատն է»:
Լիանան և Արմենը միասին են ապրում, իսկ այն հարցին արդյո՞ք չեն պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները` Լիանան այսպես է պատասխանել. «Դե հա միասին ենք ապրում: Դա խիստ անձնական է, թե մենք կանենք հարսանիք, թե ոչ: Կարող է մի տաս տարի միասին ապրենք, հետո ամուսնանք դա մեր գործն է»: