Տարոն Մարգարյանի և Դեմիրճյանների ընտանիքի միջև հակասություն չկա. քաղաքապետարան

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված տեղեկատվությունն առ այն, որ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամկետի հետ կապված հակասություն կա Երևանի քաղաքապետի և Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների միջև, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից արձանի բացման ժամկետ դեռևս սահմանված չէ: Ընդ որում, հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ արձանի բացման ժամկետի հետ կապված քննարկում, այդ թվում նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, չի եղել: Ավելին, Երևանի քաղաքապետի հարաբերությունները Դեմիրճյանների ընտանիքի հետ ջերմ է և որևէ հակասություն պետք չէ փնտրել:

Երևանի քաղաքապետարան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29