Փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել է, այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /5 արկ/:
Թերթի տեղեկություններով՝ այդ ստուգումների արդյունքում «Հայանտառի» տարբեր ստորաբաժիններում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել:
Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին, 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Տեղյակ մարդիկ չեն բացառում նաեւ Վարդանի կողմից իր երբեմնի թշնամի կլանից Գրիգորյան Մարտունին պաշտպանելը: Արդեն ասում են՝ կամուրջներ են գցված: Մնում է տեսնել, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը կունենա՞ գյումրեցիներից այնքան աջակցություն, որ կարողանա դիմակայել քրեական այս ալյանսին»:
«ВАЗ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ «Mercedes C-class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Խ.-ը և Ա. Խ.-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ա. Խաչատրյանը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ Ա. Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Սիրիայում գործունեության ընթացքում իր մազերը Կարոյին եւ Հովիկին է վստահել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Լեւոն Սարգսյանը: «Ես Լեւոն Սարգսյանին շատ եմ հավանում: Շատ հարգանքով, խելացի եւ դաստիարակված անձնավորություն է, մեծատառով մարդ: Մեկ օր էլ զանգեց` ասաց, որ պետք է եղբոր մազերը կտրեմ: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարար էր: Նա շատ հարգանքով էր մեր հանդեպ»,- հիշում է Կարոն:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։
Սերժ Սարգսյանը «Մարշալ Բաղրամյան» կայարանից մետրո կնստի եւ կիջնի «Զորավար Անդրանիկ» կանգառում՝ այդկերպ նաեւ ուսումնասիրելով, թե ինչ վիճակում է մետրոն։
ՀՀ գյուղացիական տնտեսություններում 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տրակտորների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 90-ով և կազմել 15115 հատ: Սակայն, նախորդ տարվա համեմատ, դրանց սարքինության մակարդակը նվազել է 0.2%-ով՝ նորմալ աշխատող տրակտորներն ընդհանուրի 78.7%-ն են:
Shabat.am-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շտապ տեղափոխվել է Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց:
Հիշում եմ ու տխրում… շատ բան ունեմ հիշելու ու տխրելու, բայց աշխատում եմ շատ չտխրել: Մայրիկիս եմ հիշում ու շատ եմ տխրում: Հիշում եմ անցած օրերն ու էլի տխրում, որ չեն կրկնվելու, երեկվա օրս էլ, երբ հիշում եմ, կրկին տխրում եմ, որ արդեն անցած է:
1969 թ. ծնված Սեյրան Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թ. մարտին 1991 թ. ծնված Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ Գավառ քաղաքի բանկերից մեկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ պարտքի մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` չի մարում:
Այն բանակում, որտեղ հավասար չեն ծառայի չքավորի եւ ունեւորի երեխաները այդ բանակը բանակ չի դառնա: Նժդեհի ասածի օրինակով կարող եմ ասել, որ մեր բանակը բանակ չի դառնա այնքան ժամանակ, քանի դեռ առկա են նմանատիպ խնդիրներ:
Փետրվարի 17-ին, ժամը 19.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքապետարանում ըսին` արի փողոց մաքրե, ըսի` ես ի վիճակի չեմ, բրոնխիալ ասթմա ունեմ. լավ է լինեմ աման լվացող, հավաքարար, եթե ես դուրս ելա` կխեղդիմ,-ասում է Ռուզաննա Տիգրանյանն ու պատասխանում իմ այն հարցին, թե ավտոկայանատեղում առողջական խնդիրներ չէին առաջանում, երբ ստիպված էր երկար մնալ դրսում,-գիտեք ո՞ր ժամին կերթայի` ուշ, ամեն օր շտապօգնություն կուգա, թեւս օր բացեմ` կվախենաք…
Փետրվարի 17-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 9-րդ փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և առջևի անիվներով կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան):
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Էմիլ Ս.-ին` պաշտոնեական դիրքն օգտագործելով` իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:
Փոփոխություններ ԱՊՊԱ համակարգում: Քննարկումները մեկնարկել էին դեռ նախորդ տարվանից: Ինքնուրույն կարգավորելու գործընթացի ինստիտուտի ներդրում. սա կարևորագույն կետերից մեկն է, որի իրականացումը, ըստ պատասխանատուների, մի շարք խնդիրներ կլուծի:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաց արտադրող ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի սեղմ ժամկետներում վերջիններս իրենց արտադրանքը վաճառքի կետեր հասցնեն թղթով փաթեթավորված վիճակում։
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա՝ 216 տղա, 203 աղջիկ:
ՀՀ մշակույթի նախարարությունում փետրվարի 17-ին կայացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստը սկսվել է մեծանուն արվեստագետի հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
Գիշերային հյուրընկալություն՝ տարօրինակ և կասկածելի զարգացումներով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Անցյալ տարի ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի հրամանով իրականացվել են ստուգումներ 90 տնտեսավարող սուբյեկտներում:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ ՀՀ կառավարության՝ 2015 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել «Օտարերկրացիների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «ՀՀ քաղաքացիների` ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ուշադրություն. հետախուզվում են Արագածավանում տեղի ունեցած սպանության դեպքի մասնակից կասկածյալներ
Մերսման սրահի աշխատակցուհիներին դրդել են մատուցել նաև սեռական բնույթի ծառայություններ
38-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած