
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 18-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: