Իրավանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով. Վարչապետի հերթական հանձնարարականը

Կառավարության նիստից առաջ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարական տվեց էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ:

«Տնեսվարող սուբյեկտների և պետական մարմինների շփումը կրճատելու նպատակով իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրելու հանձնարականի ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով՝ հանձնարարում եմ երեք շաբաթվա ընթացքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն՝ իրավանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

Առաջարկում եմ բացառություն սահմանել միայն պաշտպանության նախարարության և միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տրվող որոշ լիցենզիաների համար՝ հաշվի առնելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ բոլոր գործընկներները, ովքեր ունեն ներդրումային ծրագրեր, հրավիրվում են դրանք ներկայացնել տնտեսական զարգացմանա և ներդրումների նախարարություն:

Գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրեր:

Երևանի քաղաքապետին, առևտրաարդյունաբերական պալատին, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությանը վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում տտեսական զարգացման նախարարություն ներկայացնել ներդրումյին ծրագրեր:

Տեսանյութեր

Լրահոս