
«Կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում է». Կարեն Կարապետյան

Գործադիր մարմնի նիստում քիչ առաջ որոշում կայացրեց լուծարել ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն կուղղեն պետական բյուջե, իսկ գույքը կամրացվի ֆինանսների նախարարության աշխատակազմին:
Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ դա հնարավարություն կտա 50 մլն դրամ կրճատել տարեկան բյուջետային միջոցների օգտագործումից:
Ըստ նրա՝ գոծառույթները կկազմակերպվեն ֆինանսների նախարարությունում ձևավորվող գործակալության միոցով՝ 36 հաստիքի փոխարեն օգտագործելով 15 հաստիքային միավոր:
«Կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Կառավարությունն այսօր հավանություն տվեց նաև ֆինանսների նախարարության «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս ընկերության հիմնական գործառույթը էլեկտրոնային կայքի միջոցով տնտեսական, գիտական և վերլուխական հրապարակումներ թողարկելն էր. նախատեսվում է, որ այս գործառույթները կիրականացվեն նախարարության աշխատակազմի կողմից» արդյունքում պետական բյուջեից չի օգտագործվի 100 մլն դրամ: