«Տեսուչը չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող» Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիր մարմնի նիստից առաջ մի շարք հանձնարականներ տվեց: Նախարարություններին և մի քանի կոմիտեների Կարեն Կարապետյանը հանձնարարեց տեսչական ստուգումներն իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող:

«Պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին՝ իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Համագործակցության համար մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ: Ինչի մասին է խոսքը: Տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ պետք չէ ընդունվի որպես պատժող, որպես տույժ ու տուգանք դնող և այլն: Առաջին այցերը, որոնք կազմակերպելու են մեր տեսչական մարմինները, լինելու է առաջարկություն, թե ինչ պետք է իրենք անեն, որպեսզի համապատասխանեն այն նորմերին, որոնք դրված են:

Իրենց տրվում է ժամկետ՝ բացթողումները լրացնելու համար: Եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930