Փետրվարի 25-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում գտնվող «Միկա» մարզադաշտի մոտակայքից ծուխ է նկատվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 25-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Փետրվարի 24-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատան դիմաց տուն է այրվում:
Փետրվարի 23-ին, ժամը 4.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և ճակատի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Խաչատուր Մ.-ն:
Երեկ` փետրվարի 23-ին SHAMSHYAN.com-ը Panorama.am մեր գործընկերների պատրաստած հոդվածն էր հրապաարակել, որտեղ նշվում էր, թե ինչպես են 4 երեխաները մնացել առանց ծնողների:
«Ամբողջ Ավստրիայում հաշվվում է մոտ 6-7 հազար հայություն և մեծամասնությունը` գրեթե 3-4 հազարը, ապրում են Վիեննայում: Համայնքներ ունենք Գրաց, Բրեգենց, Ինսբրուք քաղաքներում, բայց կենտրոնը Վիեննան է: Այստեղ գործում է Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին, որին կից` Հովհաննես Շիրազ դպրոցը, ուր սովորում է 140 աշակերտ: Դպրոցում սովորում են հայոց լեզու, գրականություն, կրոն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հայրենագիտություն, երգ-պար»,-տեղեկացրեց Հայր Տիրանը:
Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:
Ամեն տարվա նման Գյումրիում ցեխն ու «չամուռն» են ազդարարում գարնան գալուստը: Փոսերում կուտակված ձյան հալոցքից գոյացող լճակները թաղային փողոցներում բազմաթիվ են: Շատ երեխաներ ստիպված են տնից իրենց հետ դպրոց տանել հողաթափեր կամ փոխարինող կոշիկներ, տնից դպրոց ցեխոտ ճանապարհն անցնելուց հետո հաճախ անհրաժեշտ է դառնում կոշիկներ փոխել:
Ոստիկանությունը բացահայտել է անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 26-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Դավթաշեն 1-ին զանգվածի ջրամատակարարումը:
Հայկական ռեստորաններից մեկն ընդգրկվել է ԱՊՀ երկրների ազգային խոհանոցի լավագույն ռեստորանների հնգյակում, որոնց վարկանիշն է կազմել Travel.ru զբոսաշրջային ծառայությունը։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված քրեական գործի քննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերված այրված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները։
Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը Երևանն ընդգրկել է աշխարհի այն քաղաքների ցուցակում, որոնք առավել հարմարավետ են ապրելու տեսանկյունից։
Մոտ մեկ տարի առաջ «Ասպարեզի» խմբագրություն դիմած 72-ամյա Մարտունիկ Քարտաշյանը Շիրակի մարզի պատգամավորներին խնդրել էր աջակցել իրեն, որպեսզի կարողանա ստանա խորհրդային տարիներին բանկերում պահ տված իր գումարները: Այս մեկ տարվա ընթացքում պատգամավորներից եւ ոչ մեկը չի արձագանքել ու աջակցել տարեցին:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Խաժակ Աղաբեկյանը` երեք ամիս փորձաշրջանով:
Այսօր ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մի քանի ակտիվիստներ պառկել էին նախագահական նստավայրի դիմաց եւ փողոցի երթեւեկելի հատվածում:
Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որտեղից հետ են կանչվել Mars ընկերության շոկոլադները: Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Նիդերլանդների Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: Հայաստանը նշված արտադրության շոկոլադները ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որը չի մտնում այդ 55 երկրների մեջ:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի` կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների: Տեղեկացնում ենք, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Փետրվարի 22-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվե, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Արմինե Ա.-ն և հայտնել, որ հարևանն ու նրա եղբայրը ծեծել են իրեն:
2015 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեում քաղաքացիներ Հրանտ Գ.-ն և Գևորգ Պ.-ն անհիմն վիճաբանության մեջ են մտել ՀՀ ոստիկանության ծառայող Սարգիս Խ.-ի հետ, և երբ վերջինս փորձել է կարգի հրավիրել նրանց, Գևորգ Պ.-ն սպառնացել է բռնություն կիրառել Սարգիս Խ.-ի նկատմամբ:
Վարդգես Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ նախ՝ համար 20, հետո արդեն՝ համար 7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, իրեն ենթարկում են խոշտանգումների: Այս մասին հայտարարություն են տարածել Վարդգես Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը:
Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, ապօրինի թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով, Սասնա Ծռերի փողոցից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել ուղևոր, 1992 թ. ծնված Աշոտ Ա.-ին և վարորդ, 1981 թ. ծնված Արտավազդ Բ.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է:
58-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարևան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության և բացահայտ պատերազմի միջև:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ մամուլում լուրեր կան, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վատ վիճակում է գտնվում:
Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Անի Մ.-ն, 2012 թ. ծնված Համլետ Ա.-ն և 2015 թ. ծնված Կարինե Ա.-ն:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գարիկ Հուսիկի Արզունյանը, որը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Նախարարի խոսքով՝ Երևանում կառուցում իրականացվում է Երևանի բյուջեով: Ըստ Ն.Սարգսյանի՝ իրենց հաշվարկներով, Վանաձորում կա 3-րդ կարգի 84 վթարային շենք, Շիրակում՝ 100, այլ բնակավայրերում ևս կան վթարային շենքեր: