
Բաղրամյան 26-ից դիմաց պառկելու համար մի քանի ակտիվիստներ բերման ենթարկվեցին. aravot.am

Այսօր ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մի քանի ակտիվիստներ պառկել էին նախագահական նստավայրի դիմաց եւ փողոցի երթեւեկելի հատվածում: Aravot.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանները սկզբում նրանց հերթով բարձրացրեցին ավելի վերեւ՝ նախագահականի ընդունարանի մոտ: Նրանք շարունակում էին պառկած մնալ: Մոտավորապես 10 րոպե անց ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել պառկած անձանց: Ոստիկանությունը նաեւ փորձում էր բերման ենթարկել մի քաղաքացու, որը բղավում էր, թե ակցիայի հետ կապ չունի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: