Բաժիններ՝

Երևանն ընդգրկվել է ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ցանկում. newsarmenia.am

newsarmenia.am-ը գրում է.  Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը Երևանն ընդգրկել է աշխարհի այն քաղաքների ցուցակում, որոնք առավել հարմարավետ են ապրելու տեսանկյունից։

Mercer–ը կյանքի որակի վարկանիշ (Mercer Quality of Living Survey) է կազմում աշխարհի մեծ քաղաքներում 18 տարի անընդմեջ։ Ընտրության չափանիշներն են` առողջապահությունը, կրթությունը, հանցավորության մակարդակը, հանգստի կազմակերպումը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը, բնապահպանությունը և այլն։

Հայաստանի մայրաքաղաքը Quality of living rankings – 2016 վարկանիշում է, որում ընդգրկված են աշխարհի 230 քաղաքներ։ Երևանը տեղավորվել է 182–րդ հորիզոնականում` Բենինի Կոտոնուի (181–րդ տեղ) և Գամբիայի մայրաքաղաք Բանժուլի (183–րդ տեղ) միջև։

Հետխորհրդային տարածքի երկրներից վարկանիշի 79–րդ տեղում է Վիլնյուսը (Լիտվա), 89–րդ տեղում` Տալլինը (Էստոնիա) 90–րդում` Ռիգան (Լատվիա), 167 և 174–րդ տեղերում են, համապատասխանաբար, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, 176–րդ հորիզոնականում` Կիևը, 168–րդում` Թբիլիսին, 190–րդումԲելառուսի մայրաքաղաք Մինսկը, 197–րդում` Բաքուն (Ադրբեջան), 205–րդում` Թաշքենդը (Ուզբեկստան), 208–րդում` Աշխաբադը (Թուրքմենստան), 201–րդում` Բիշքեկը (Ղրղըզստան), իսկ 2014–րդում` Դուշանբեն (Տաջիկստան)։

Վարկանիշի առաջատարներն են` Վիեննան (Ավստրիա), Ցյուրիխը (Շվեյցարիան), Օքլենդը (Նոր Զելանդիա), Մյունխենը (Գերմանիա), Վանկուվերը (Կանադա), Դյուսելդորֆը (Գերմանիա), Ֆրանկֆուրտը (Գերմանիա), Ժնևը (Շվեյցարիա), Կոպենհագենը (Դանիա) և Սիդնեյը (Ավստրալիա)։

Վարկանիշի վերջին հորիզոնականում Բաղդադն է (Իրաք)։ Աութսայդերների թվում են` Բանգին (ԿԱՀ), Սանան (Եմեն), Պորտ–օ–Պրենսը (Հաիթի), Խարթումը (Սուդան), Նջամենան (Չադ), Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգոյի Հանրապետություն) և Կոնակրին (Գվինեա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս