Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցի 17 հասցեում գործող խանութից, գողության փորձ կատարելու համար, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արտակ Ս.-ին:
«Ես, երևի թե, առաջիկա օրերին մի քիչ ազատ կլինեմ, ու կկարողանամ ծանոթանալ ձեր լրագրողական ֆենթզի ժանրի վերջին հրապարակումներին, անպայման նաև այս թեմայով: Երբեմն տպավորություն ունեմ, որ մենք Հարրի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրատավական դաշտում»:
Անգամ ես մասնակցություն եմ ունեցել ՀՀ-ՌԴ միջև տեղի ունեցող ուրանի երևակումների, շահագործման հարցերին, անգամ այդտեղ չկա ռադիոակտիվ որևէ մեկ ֆոնի որևէ մեկ նշույլի տատանում
Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքը կանխելուց հետո 1994 թ. ծնված Արման Բ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելիք Բ.-ին, 1993 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1986 թ. ծնված Սարգիս Հ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգում տղամարդու այրված դիակ հայտնաբերելու դեպքի առթիվ։
Փետրվարի 24-ին, ժամը 10.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ.Հակոբյան փողոցի թիվ 77 և 79 տների արտաքին պատերը վթարային են՝ առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
«Ազատության»-ը հաջողվեց հոգեբուժարանում հանդիպել Գասպարիին։ Նա միայն մեկ նախադասություն հասցրեց ասել. «Ես լավ չեմ»։ Ոստիկանները այլևս չթույլատրեցին զրուցել նրա հետ։
Փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 25-ի ցերեկը, փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1974 թ. ծնված Գագիկ Ա.-ն Այգեշատ գյուղի 2 առանձնատներում ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանին:
2016 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ:
Փետրվարի 23-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 ուսանողական պոլիկլինիկայի մասնաշենքը հոսանքազրկվել է, և վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր արաբական նշանավոր alkhabarpress լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Փետրվարի 24-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 39/1 շենքի բակում կնոջ դի կա:
ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորելով Արման Թաթոյանին՝ ասաց, որ 96 կողմ ձայնով ընտրվելը բավական լուրջ պոստ-ֆակտում վստահություն է նրան, որպեսզի նա կարողանա շատ արագ կարգավորել այն բոլոր խնդիրները, որոնք կառաջանան կամ ծառացած են երկրում՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ:
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց գյուղեր և մասնակցել այդ համայնքների ղեկավարների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի կարգադրությամբ` Արմեն Հարությունյանը նշանակվել է Նախագահի ռեֆերենտ:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, երթուղային ավտոբուսի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Վանաձորում, այսօր՝ փետրվարի 24-ին, կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել:
Զբոսաշրջային Դիլիջան քաղաքում կան Կալինինի, Մյասնիկյանի, Կամոյի, Մաքսիմ Գորկու անունը կրող փողոցներ: Միխայիլ Կալինինը , որին կոչում էին «համամիութենական ծերուկ», ըստ նրա կենսագիրների` մանկապիղծ էր:
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
Ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նոր միջնորդություն է ներկայացրել. փաստաբանը խնդրել է պաշտպանական կողմին տեղեկացնել մի քանի հանգամանքների մասին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է, սակայն Մարտունու կողմից մերկասառույց է:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը` Լեւոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության եւ իր ծառայությունն անցկացնում է Երեւանի զորամասերից մեկում:
Խաչմերուկում բախվել են «Մերսեդես S500» մակնիշի 23 ՏՍ 633 (վարորդ՝ Ա. Հ.), «ԲԻԴ» մակնիշի 34 AQ 283 (վարորդ՝ Ս. Ա.), «ԲԻԴ» մակնիշի 34 AQ 282 (վարորդ՝ Ե. Շ.) և «Ռենո Դասիա» մակնիշի L3815 (վարորդ՝ 1955 թ. ծնված Հ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ռենո Դասիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից աստիճանների վրա: Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների կոնֆլիկտը սկսում է այլ երանգներ ստանալ: Բանն այն է, որ երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել, թե իբր փետրվարի 19-ի միջադեպը իշխանական ինչ-որ շրջանակների կողմից հրահրված է եղել:
Առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն, չգիտես ինչու, 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի: Այսինքն՝ հանձնաժողովի նախագահից եւ չորս անդամներից բացի՝ ծառայողական ավտոմեքենա ունեն նաեւ աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները: Իսկ ով է ասել, որ ամեն մի մեծ ու փոքր չինովնիկի հարկատուների հաշվին ծառայողական ավտոմեքենա եւ օրական 10 լիտր բենզին պետք է տրվի: Սա բյուջետային միջոցների վատնման թերեւս վառ օրինակ է»:
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Փետրվարի 23-ին, ժամը 20.37-ին տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: