Բաժիններ՝

Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որտեղից հետ են կանչվել Mars ընկերության շոկոլադները

Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որտեղից հետ են կանչվել Mars ընկերության շոկոլադները: Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Նիդերլանդների Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: Հայաստանը նշված արտադրության շոկոլադները ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որը չի մտնում այդ 55 երկրների մեջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է  Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

«Այդուհանդերձ, հանձնարարվել է սահմանային վերահսկողության ժամանակ ուշադրություն դարձնել խնդրին»,-նշել է Նվարդ Առաքելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29