
«Միկա» մարզադաշտի մոտ հրդեհ է բռնկվել

Փետրվարի 25-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում գտնվող «Միկա» մարզադաշտի մոտակայքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.25-ին, մարվել՝ 02.35-ին:
Ամբողջությամբ այրվել է չշահագործվող գլանաձև երկաթյա տնակի (2×7 գ.մ) փայտյա երեսպատումը և հատակը: