Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախասրահում և ննջասենյակում ամբողջությամբ այրվել է գույքը, երկու դուռ և երկու պատուհան:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասարկման ոլորտում տեղի ունեցող խաբեությունների մասին: «Երկու տիպի մանիպուլյացիաներ, ձեռնածություններ կարելի է առանձնացնել, մեկը՝ իրական խաբեություններ, խարդավանքները, մյուսը՝ սովորական հոգեբանական տրյուկներ, խաբեություններ»,- ասաց հոգեբանը՝ խաբեությունների շարքում անդրադառնալով սուպերմարկետներում տեղի ունեցող խաբեություննրեին, առանձնացնելով թերակշռումը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայով 1970 թ. ծնված Աշոտ Շահինյանին վրաերթի ենթարկելու մասին:
. Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ը «ամոթի օր» է հայտարարում ու տնակներում ապրողներին լուսանկարելով, փորձում ուշադրություն հրավիրել: Այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել:
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Փետրվարի 26-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պե՞տք է արդյոք Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել:
Ինձ համար քննադատությունները բաժանվում են երկու կարգի. Կարեւոր քննադատություններ, որոնք արվում են ինտելեկտ ունեցող մարդկանց կողմից, որոնց տեսակետներին ուշադրություն դարձնելը նույնիսկ պարտադիր է, եւ լինում են անբանների քննադատություններ, որոնք ամբողջ կյանքում ոչինչ չեն արել եւ տանը նստած միայն քննադատում են, այ դրանց ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում:
Ընկերուհիս այնքան էլ հավատացյալ չէ, չի էլ մասնակցում եկեղեցական արարողություններին, բայց պատրաստվում է պահք պահել 40 օր: Մի՞թե դա անիմաստ չէ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 1-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Վանտյան փողոցի, Սեբաստիայի փող. 90-ից-230` զույգ և 155-ից-163` կենտ համարների անհատական տնատիրությունների, Ծերենցի փողոցի և 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ջիվանու փողոցի և 1-ին նրբանցքի, Մամիկոնյան, Մանուկյան փողոցների, Շահումյան 4-րդ փողոցի և 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 5-րդ փողոցի, 6-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ջրամատակարարումը:
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը:
«Դոմիկը», որտեղ ապրում են փոքր Մնացականյանները, արդեն քսան տարեկան է և վաղուց շահագործման պիտանի չէ: Հատակին փոսեր են առաջացել, որտեղ առանց խոչընդոտների քայլելը դժվար է ստացվում, պատերին տեղ-տեղ մնացած գունավոր պաստառները վաղուց խամրել են, կորցրել նախկին գույները, իսկ պատուհանները փակող թափանցիկ վարագույրները՝ պատվել սևով. վառարանի ծխի հետևանքն է:
Մահվան ելքով դանակահարություն` Արաբկիրում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 29-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Քաղաքացի Ավետիք Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Երևան քաղաքի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Ոստիկանները հայտնաբերեցին գերեզմաններից ծաղիկներ գողացողին:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Մ. Բ.-ի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վիճաբանության վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ինքն ու գործընկերները մեկնել են դեպքի վայր ու պարզել, որ քաղաքացի Հայկանուշ Հ.-ն և որդին՝ Գագիկ Մ.-ն, տանը վիճաբանում են: Իր օրինական պահանջներին Գագիկ Մ.-ն չի ենթարկվել, այդ պատճառով ոլորել Է վերջինիս ձեռքերն ու բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Փետրվարի 26-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99/1 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել (1-ին և 2-րդ հարկերում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շիրակի մարզպետարանը հայտարարել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների մրցույթ:
Ոստիկանության անդրադարձը՝ ընտանեկան բռնություններին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 82-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) հատկանիշներով հետախուզվում է 1974 թ. ծնված Սերգեյ Գագիկի Մելքոնյանը:
Մարմնական վնասվածքներ ստանալուց հետո Սուրեն Մանուկյանը և Էդգար Սարգսյանը դիմել են «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատությունների, իսկ Վահան Այվազյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, շուրջ երեք ամիս գտնվել հետախուզման մեջ և թաքնվել քննությունից, որից հետո 2015թ. հոկտեմբերի 27-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրանակացնող մարմին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 26-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Որպես մարդ՝ կարող եմ ասել՝ «Նուբարաշենի» կեսը, եթե ոչ՝ 70-80 տոկոսն ահավոր, սարսափելի, վախվորած վիճակում է ապրում՝ փշի վրա: Բոլորն այդ վիճակի մեջ են: Եթե իմ ձայնը լսող կա, իրենց ձայնը բացարձակապես լսող չկա: Այդ մարդիկ կորած մարդիկ են: Եվ ես, ճիշտն ասած, իմ դժգոհությունն էի հայտնել դիտորդական խմբին, որ իրենք ուղղակիորեն, բառացիորեն ոչ մի ներգործություն չունեն: Այդտեղ ոչ թե կալանավայր է, այլ, այսպես ասած՝ սպանդանոց: Ամեն մարդ օրվա ընթացքում 100 անգամ մեռնում-սաղանում է»: Նա նշեց, որ իր նկատմամբ բռնություն գործադրած անձինք պարտադիր պետք է պատժվեն. «Նրանք ինձ նվաստացրել են՝ հողին հավասար»:
Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականներ տալու հարցում: Եթե արտահայտվում է, ապա ավելի շուտ դժգոհում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այդ տանը, վիճաբանության ժամանակ, Քրիստինե Ջ.-ի նախկին ընկերը` 1993 թ. ծնված Արամ Մ.-ն, քաշել է նրա մազերից, գցել գետին և ոտքերով մոտ 10 անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նույն վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1987 թ. ծնված Անուշ Ա.-ին: