Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին օգնության ձեռք մեկնեցին բարեգութ մարդիկ. shamshyan.com
Երեկ` փետրվարի 23-ին SHAMSHYAN.com-ը Panorama.am մեր գործընկերների պատրաստած հոդվածն էր հրապաարակել, որտեղ նշվում էր, թե ինչպես են 4 երեխաները մնացել առանց ծնողների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո SHAMSHYAN.com էին զանգահարել Երևանում գործող մի կազմակերպության աշխատանքային կոլեկտիվի անդամներ, ովքեր ցանկություն հայտնեցին իրենց օգնությունը փոխանցել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին:
Նրանք այսօր այցելեցին Նալբանդյան գյուղ և ընտանիքի անդամներին փոխանցեցին սննդամթերք, վառարան, լինոլեում, ինչպես նաև փոքրիկ դրամական օգնություն:
Երեխաները իրենց շնորհակալությունն են հայտնում անծանոթ բարեգործներին, իսկ վերջիններս էլ երկար ժամանակ համոզում էին, որպեսզի իրենց կատարած Աստվածահաճո քայլը չլուսաբանվի, ասելով, թե` հրապարակումը կարդալուց հետո չէինք կարող անտարբեր անցնել այս ընտանիքի կողքով և ցանկացել ենք մեր փոքրիկ օգնությամբ ձեռք մեկնել այս ընտանիքին:
SHAMSHYAN.com-ը կրկին խնդրում է բարեգութ մարդկանց, որ հնարավորության սահմաններում դեռևս չխորտակվող այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն, ովքեր գիշերում են սառած հատակին, երբեմն ներքնակները փոխեփոխ անելով, իսկ վերմակների և անկողնային պարագաների մասին խոսելն ավելորդ է: