ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների կոնֆլիկտը սկսում է այլ երանգներ ստանալ: Բանն այն է, որ երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել, թե իբր փետրվարի 19-ի միջադեպը իշխանական ինչ-որ շրջանակների կողմից հրահրված է եղել:
Առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն, չգիտես ինչու, 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի: Այսինքն՝ հանձնաժողովի նախագահից եւ չորս անդամներից բացի՝ ծառայողական ավտոմեքենա ունեն նաեւ աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները: Իսկ ով է ասել, որ ամեն մի մեծ ու փոքր չինովնիկի հարկատուների հաշվին ծառայողական ավտոմեքենա եւ օրական 10 լիտր բենզին պետք է տրվի: Սա բյուջետային միջոցների վատնման թերեւս վառ օրինակ է»:
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Փետրվարի 23-ին, ժամը 20.37-ին տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչև դատաքննությունը սկսելը բոլոր ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքն համաձայն է մեղադրանքի հետ։
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը 2013թ. սկսած մոտ 60 դրամաշնորհ է տրամադրել: Այս մասին, ի պատասխան մեր հարցման, հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից: Նշենք, որ պատվիրակության կողմից տրված դրաշնորհները ոչ նպատակային օգտագործելու հետ կապված երկու քրեական գործ է հարուցվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 9/17 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայ երաժիշտ, Մոնքի անվան աշխարհահռչակ միջազգային ջազ մրցույթի հաղթող Տիգրան Համասյանն ի աջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների փետրվարի 27-ի ն հանդես կգա համերգով:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Փետրվարի 23-ին, ժամը 17.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում՝ «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ են հայտնաբերվել: Դեռ ավելին…
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Լոռու մարզի բնակչի նկատմամբ՝ 14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։
Միամիտ ստացվել ա տենց, որի համար խորը ցավակցում եմ հա՛մ իրա ծնողներին, հա՛մ իրա էրեխեքին, հա՛մ էն կնգա… (նկատի ունի պատահական անցորդ կնոջը, ով կրակոցների արդյունքում սպանվել է.- Օ.Հ.): Ни за что не горжусь, как говорится. Что случилось то случилось. Я свое тяну: Причем тут эти люди. За что наговаривают»,- ասաց դատապարտյալը: Նա «աբսուրդ» որակեց պատվերով սպանություն կատարելու որակումները. «Ես էդքան ներվեր չունեմ: Էսքան որ եկել եմ, նրա համար եմ եկել, որ տեսնեմ՝ сколько будет концерт продолжаться»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ հիշյալ տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու համար:
Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Գ.-ին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ու աշխատակազմին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ նախագահ Վազգեն Ռշտունուն. ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրերով՝ Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, իսկ Դավիթ Հարությունյանը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի ցերեկային ու գիշերային սակագների խնդրին: Նշելով, որ ցերեկային սակագինը 10 դրամով թանկ է գիշերայինից, Մարուքյանն ասաց, որ գիշերային սակագինը գործում է ժամը 23:00-ից, և շատ քաղաքացիներ իրենց գործը սկսում են այդ ժամանակ, բայց պարզվել է, որ շատ վայրերում հաշվիչները գիշերային հաշվարկի են անցնում մի քանի ժամ ուշ: Պատգամավորի խոսքով՝ ՀԷՑ-ը պարզաբանել է, որ դա էլեկտրաէներգիայի անջատումների հետևանք է, խնդրին տեղյակ են և կարգադրել են ուղղել հաշվիչների ժամերը:
2015 թ. դեկտեմբերի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող էքսկավատորի հիդրոմուրճը գողանալու մասին:
Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից:
Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանն արձագանքելու է Վարդես Գասպարիի, Գևորդ Սաֆարյանի և նմանատիպ այլ գործերին: Ազգային ժողովում նրա ընտրության քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում Ա. Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրելու է հասարակական հնչեղություն ստացած բոլոր գործերը:
«Ցանկացած լրագրող, որ հիմա այստեղ է, եթե իր լրատվամիջոցով հայտարարություն տար, որ նման ակցիա է լինելու, մասնակիցները շատ կլինեին: Սա կամ թամբալության, կամ ականջի հետև գցելու վիճակ է: Սա համարեք վատ կազմակերպված ակցիա»,- այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։
ԱԺ դարպասների դիմաց տեղի ունեցած լրագրողների բողոքի ակցիային մասնակցում էր նաև հայտնի հեռուստալրագրող Արմեն Դուլյանը, ով նշեց, որ կատարվածի կապակցությամբ որևէ պատիժ չի սպասում:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա, այնուհետև էապես չի փոխվի:
«Ինքն ինձանից տարիքով ավագ ընկեր է, ես չգիտեմ` էդ ոնց ա ստացվել…
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում:
Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակի հայտնաբերման դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:
2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, փետրվարի 22-ից 23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ, տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ: