Նոյեմբերի 27-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր:
Արթուր Վարդանյանը, ով ըստ ԱԱԾ-ի՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, քիչ առաջ կալանավորվեց: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ:
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Նորք-Մարաշից ձերբակալված անձանցից մի քանիսը քիչ առաջ ներկայացվել են Երևանի Կենտրոն Նոր-Մարաշ վարչական շրջանների դատարան: Դատարանում քննարկվելու է նրանց կալանավորելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1962 թ. ծնված Մելսիկ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ժամը 19-ին Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, ինչի հետևանքով Մ. Գրիգորյանը տեղում մահացել է:
Արթուր Եղազարյանը նրանցից ամենաերիտասարդն է՝ 34 տարեկան, և միակ բարձրագույն կրթություն ունեցողը: Արթուրը բուհը ավարտել է Երևանում, բայց չի կարողացել համապատասխան աշխատանք գտնել, վերադարձել է գյուղ և զբաղվել այգեգործությամբ: Նրանց տան բակում հավաքվել են 20-ի մոտ համագյուղացիներ՝ կանայք տանն են, տղամարդիկ՝ բակում: Արթուրի հայրը՝ Զորիկ Եղիազարյանը, համոզված է, որ իր տղան որևէ կապ չի ունեցել ահաբեկչության հետ, որովհետև ինքը նրան անընդհատ զգուշացրել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ:
Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ:
Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ:
Նոյեմբերի 26-ին, ժամը 5.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա մի կին և հայտնել, որ Արտաշիսյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հաճախորդը գողացել է իր գումարը:
Թե որքանով է Նորք-Մարաշում օրերս վնասազերծված զինված խումբը կապված «Իսլամական պետության» հետ, դեռ պարզ չէ, բայց այդ վարկածը քննության է առնվում ԱԱԾ-ի կողմից:
Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ եղած տեղեկատվությամբ՝ Արթուրը ոչ մի կուսակցության չի հարել, նրա միակ կուսակցությունը եղել է Հայաստանը, իսկ կուսակցական անդամները եղել են հայերը
«Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով:
Միքայել Համբարձումյանն ասաց, որ հանցախումբը ընտրել է թիրախներ՝ քաղաքական գործիչների, իշխանությունների:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացուհի, 1982 թ. ծնված Լյուդմիլա Զ.-ին, որը 2014 թ. մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Եթե դուք «ստատուս» եք գրում, ապա բնական է, որ ակնկալում եք, որ տակը կգրվի՝ «խզարեցիր», «պորտը տեղը դրեցիր», «դիմակը պատռեցիր», «սպանիր»: Քո գրությունը նախատեսված է հենց նման գնահատականի համար, եւ շատ բնական է, որ դրա ոճային ուղղվածությունը պետք է լինի «խզարելը»:
Նոյեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունում ստացված ահազանգը սովորականներից չէր: Հայտնում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում:
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:
Ժողովուրդ»-ին տեղի ունեցած սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Թերթին հաջողվեց պարզել, թե ինչ խնդիր է ունեցել Մկրտիչ Պողոսյանը «Անելիք բանկի» հետ եւ ինչու է սպանվել:
Երեկ հայտնի դարձավ, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննելու է դատավոր Հարություն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ժամը 21:50-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցում, թիվ 12/3 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 28-ամյա Սենեքերիմ Եսոյանը իր վարած Opel մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրայր Զաքարյանին:
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից երեքը՝ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Մեր զրույցում Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ երեքն էլ խելոք տղաներ են: Նա անձամբ ճանաչել է երեք ձերբակալվածներին, որոնք մշտապես աչքի են ընկել նորմալ պահվածքով։ «Երեքի ընտանիքն էլ սոցիալապես վատ պայմաններում է ապրում: Իրենք ընկերներ են, ազատամարտի մասնակից:
Երեւանի Նորք Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԱԱԾ-ականները ոչ մի բացատրություն չեն տվել, թե ինչու են խուզարկում գրասենյակը, վստահեցրել են, թե մինչեւ ժամը 13.00-ը կավարատեն խուզարկությունը:
Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե նա ինչ ահավոր մտքեր ուներ։ Ես հնար չունեի նրան ձերբակալելու կամ ձերբակալության առաջարկ անելու Բեյրութում, բայց միշտ մտածում էի, որ այս տղան ինչքան շուտ ձերբակալվի, այնքան նախեւառաջ կփրկվի ինքը։ Նրա մտքերը հեռուն տանող էին, երբ երեկ տեսա, ուրախացա, որ վերջապես ձերբակալված է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նախնական տեղեկություններով ուղղաթիռի մեջ եղել է 25 մարդ. 3-ը` ուղղաթիռի անձնակազմից և 22 ուղևոր:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի։
Նոյեմբերի 27-ին, ժամը 00.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 22.03-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչ` 1992 թ. ծնված Ն. Ս.-ը:
Նախօրեին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբավորման բացահայտման լուրին հաջորդած հասարակական արձագանքը Հայաստանի իշխանական համակարգի եւ իրավապահների վերջին մեկուկես տասնամյակի գործունեության ամենավառ գնահատականն է: