Ինչպե՞ս կիրակի օրը Աստծուն նվիրել: Կարելի՞ է արդյոք այդ օրը տնային գործերով զբաղվել, կերակուր պատրաստել կամ մարմնի խնամքին հետևել: Ի՞նչ չի կարելի անել այդ օրը առհասարակ:
Մտահոգության հասցեներ. ընտանեկան բռնությունը և ոստիկանության ձեռնարկումները:
Ներսս Արևը խավարում է դոշս վառելով, ու էդ ցավից նոր աչքերս են բացվում… Անկողինս քերծված է ճմռթված կարոտով ու խոնավ մտքերով…
Այս թակարդից դուրս գալու մի միջոց, ասում են, ամեն դեպքում կա։ Օրինակ, «Իզի փեյ» վճարային համակարգը, որի տերմինալների միջոցով կարելի է կոմունալ և այլ վճարումներ կատարել, այդ խնդրին լուծում է գտել։ Պատուհանի վրա պետք է ընտրել ԴԱՀԿ-ի նշանը, հավաքել սոցիալական քարտի համարը, և համակարգը ձեզ միանգամից կասի` որքան գումար եք պարտավոր վճարել ԴԱՀԿ-ին։
Խանութի տեսագրող սարքերն արձանագրել են մի քանի օր շարունակ կատարված գողությունները:
«Լրագրողները խուզարկության ընթացքում այդ բնակարանում չեն եղել, դա փաստ է, ու որևէ լրագրող եթե ասի, որ այնտեղ է եղել` դա հերյուրանք կամ սուտ կլինի։ Լրագրողները ներս են մտել արդեն խուզարկության ավարտից հետո` բնակարանի սեփականատիրոջ թույլտվությամբ։ Կնքվում են այն բնակարանները, որտեղ նախաքննական մարմինները դեռևս գործողություններ կատարելու անհրաժեշտություն են տեսնում ապագայում։ Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մենք արդեն առգրավվել էինք բոլոր իրերն ու այն առարկաները, որոնք մենք գնահատել ենք, որ կապ ունեն գործի հետ»։
Ընդհանրական խոստովանության ժամանակ խոստովանում են բոլորը, դրա համար էլ կոչվում է ընդհանրական: Նրանց անունից քահանայի առջև մեկ հոգի կարդում է զղջման աղոթքը, որտեղ թվարկված են բոլոր հնարավոր մեղքերը:
Պայքար՝ ապօրինի անտառահատումների դեմ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Լենա Հ.-ին:
Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին Ասլանյան գերդաստանի պատմությունը ևս մեկ անգամ վկայում-հավաստում է, որ անհնար է արմատախիլ անել մի ժողովուրդ, որն ապրելու ձգտում ունի, ունի կամք ու վճռականություն:
Գողության բացահայտում Ստեփանավանում: Կատարողներից մեկը թաքնվում է քննությունից:
Նոյեմբերի 28-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:
Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին: Վերջինս քննել է մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործը:
Վերաքննիչ դատարանը երեկ արդարացման դատական ակտ է կայացրել: Դատրանի որոշմամաբ՝ արդարացվել է Սահակ Հարությունյանը, ով աշխատել է որպես ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ թաղամասում շրջագայության ընթացքում բերման են ենթարկել 1956 թ. ծնված Ապրես Բ.-ին, ում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բեռնված է եղել 0,5 խմ կաղնու վառելափայտով:
Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-3-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան ուղևորություններից, եթե դրանք հրատապ չեն, հայտնում է Reuters-ը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 27-ին գայլերը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում հոշոտել են 20 և վնասել 30 ոչխար:
Դիմելիս հղին գանգատվել է որովայնի ստորին հատվածներում կծկանքանման ցավերից ու, ըստ կնոջ խոսքերի, պտղաջրերի արտահոսքից:
«Իհարկե, չէի հրաժարվի որպես հուշ ունենալ Վիսոցկուն պատկանած որևէ իր, սակայն ինչպես նրա շատ երկրպագուներ, ես նույնպես լրատվամիջոցներից եմ տեղեկացել արդեն իսկ ավարտված աճուրդի մասին… Այնուամենայնիվ մի նամակ կա, որ դեռ չի վաճառվել…»:
Նոյեմբերի 28-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում այրվում է անտառածածկ տարածք:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ասում են՝ ձեր տղան բանակից է ազատվել, Սյունիքի արզպետն այսպես արձագանքեց. «Չի ազատվել, գնալու է ծառայության»:
Ահաբեկչական գործողությունները պլանավորված է եղել իրականացնել դեկտեմբերի 1-3-ը ընկած ժամանակահատվածում: Այդ նույն ժամանակահատվածում պլանավորված էին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» և «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքները: Խմբի անդամները մտածել են, որ ահաբեկչական գործողություններ կատարելով նախագահական նստավայրի, ԱԺ-ի և պետական այլ կարևորագույն կառույցների մոտ՝ իրենք կարող են ակնկալել, որ ընդդիմությունը և հանրությունը կպաշտպանեն իրենց գործողությունները, և փողոց դուրս եկած ընդդիմադիր զանգվածը կարող է աջակցել իրենց:
«Ո՞նց կարող էր բեմականացված լիներ, քննություն է ընթանում, ամեն ինչ կիմանանք, ի՞նչ եք վռազում»,- այսօր ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով այն մասին, թե արդյոք բեմադրված էր ԱԱԾ-ի կողմից օրերս հանցավոր խմբի վնասազերծումը, նման տեսակետ հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի կարծում, որ օրերս ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մեջ կարող է ազատամարտիկ լինել: Այսօր ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ս. Սարոյանը նշեց, որ եթե անվտանգությունը աշխատել է, ուրեմն՝ մի բան կա:
Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից մեկը Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանն է:
Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 30-ամյա Լիլիթ Թորոսյանը լրագրող է: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանում հաղորդավարուհի է աշխատել: