Բաժիններ՝

«Նոտարը պետք է պատասխանատվություն կրի ամբողջությամբ». Արփինե Հովհաննիսյան

«Ըստ իս՝ այն բարձրաստիճան պաշտոնյաները կամ պետական պաշտոնյաները, որոնք առնչվում կամ առերեսվում են՝  հարաբերվելու քաղաքացիների հետ, պետք է մաքսիմալ սիրալիր լինեն և հասկանան, որ այն իրավագիտական պաշարը, որ կարող է ինքը  որպես մասնագետ ունենալ, դիմացինը պարտավոր էլ չէ՝ ունենա»,- այսօր Ազգային ժողովում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Նա այս կարգապահական գործառույթների խստացումը շատ տեղին է համարում. «Շատ կոնկրետ  օրինակ եմ ուզում բերել։ Մասնավորապես, տարիներ առաջ գործունեություն է  ծավալել «Նորաշեն» ընկերությունը, որը շինարարական  գործունեություն է  իրականացրել մայրաքաղաք Երևանում։ Արաբկիրում նոտարիատում տարբեր քաղաքացիներ գնացել են, նախավճարի պայմանագրեր են կնքել՝ նույն հարկում  նույն բնակարանի հետ կապված, և նոտարը մեծ սիրով կնքել է այդ պայմանագրերը, և այսօր էլ նոտարը մեծ սիրով աշխատում է այդ նոտարիատում։ Ինչ-որ վիճակագրական տվյալներ դուք ունե՞ք, որ նոտարներին պատասխատվության են ենթարկել»։

Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ես վիճակագրություն չունեմ, բայց գիտեմ դեպքեր, դուք էլ գիտեք, որ նոտարներն ազատվել են աշխատանքից։ Նոտարը պետք է պատասխանատվություն կրի ամբողջությամբ։ Դրա համար ամրագրել ենք, որ անգամ անզգուշությամբ արված սխալի հարմար է ինքը պատասխանատվություն կրում, բարձրացրել ենք ապահովագրության չափը և պահուստային ֆոնդի առկայությունը։ Այս մեխանիզմներն են, որ մենք ամրագրել ենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս