Ինչ պետք է անի վարորդը, երբ ՃՈ տեսուչը հրաժարվում է ցույց տալ խախտումը
– ՃՈ տեսուչն ինձ խախտումի համար կանգնեցրել է և հրաժարվում է ցույց տալ խախտումս, ասում է. «Եթե համաձայն չեք՝ դատարանում կտեսնվենք: Տվյալ իրավիճակում ինչպե՞ս վարվեմ, իրավունք ունի՞ ցույց չտալու:
– Համաձայն օրենքի պահանջի «կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը…»: Ուշադրություն դարձրեք «հայտնել» բառին:
Նկատեք, որ որևէ տեղ չի նշվում, որ ՃՈ ծառայողը պարտավոր է ապացույց ներկայացնել: Հետևաբար՝ նա կարող է նաև վարորդին ցույց չտալ այդ ապացույցները, սակայն բողոքարկման դեպքում պարտավոր է դրանք դատարանում ներկայացնել: Միևնույն ժամանակ դուք կարող եք արձանագրության տակ գրել, որ դուք ձեզ մեզավոր չեք համարում, քանի որ տեսուչը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ խախտում իրականում կա: