
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրվել է անկուսակցական, իսկ Կապանում` ՀՅԴ թեկնածուն

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Արթուր Սարգսյանը` ստանալով 4 հազար 33 ընտրողի քվե: Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը, Սիսիանում ընտրողների ընդհանուր թիվը 12 հազար 124 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 7 հազար 651, անվավեր քվեաթերթիկների թիվը`189:
Սյունիքի մարզի մյուս խոշոր համայնքում` Կապանում, ընտրվել է Արթուր Աթայանը, ով ստացել է 5 հազար 282 քվե: Նա առաջադրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից: Կապանում ընտրողների ընդհանուր թիվը 30 հազար 380 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 18 հազար 22, անվավեր քվեաթերթիկների թիվը` 519: