
Մահվան ելքով վրաերթ Սիսիանում. ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ, 21-ամյա Նարեկ Մուրադյանը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AՏ 511 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Անդրեասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկածին, սակայն տեսնելով, որ նա մահացել է՝ վարորդն ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ մեղայականով ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։