Բաժիններ՝

Ռուսաստանի մշակույթի նախարարն ու Մոսկվայի քաղաքապետը շնորհավորել են Արմեն Ջիգարխանյանին

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին շնորհավորել է դերասան Արմեն Ջիգարխանյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ասված է ՌԴ մշակույթի նախարարության կայքում։

Դերասանն այսօր դառնում է 81 տարեկան։
«Դուք հայրենական թատրոնի և կինեմատոգրաֆի հպարտությունն եք, իրավամբ համարվում եք մեր երկրում դերասանական արվեստի պատրիարքներից մեկը»,- ասվում է հեռագրում։
Մեդինսկու խոսքով՝ Ջիգարխանյանի եզակի տաղանդը, խարիզման ու հիշվող ձայնն աննկատ չեն թողել նրա ոչ մի աշխատանք, իսկ ռեկորդային դերերը Ջիգարխանյանին համաժողովրդական դերասան են դարձրել։

Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Ջիգարխանյանը մեծ ավանդ ունի ռուսական արվեստի զարգացման մեջ, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս