Բաժիններ՝

«Օտարերկրյա քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալները կամ հոգաբարձուներն ապաստանի վերաբերյալ կարող են դիմում ներկայացնել»

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա, որ օտարերկրյա քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող երեխայի  խնամակալները կամ հոգաբարձուներն ապաստանի վերաբերյալ դիմում ներկայացնեն։

Հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նկատեց, որ այս դրույթն ամրագրել են 2015 թվականին. «Սա համահունչ է Եվրամիության և միասնական  տնտեսական տարածքում ընդունված սկզբունքներին։ Այսպիսով մենք, նախկին օրենքների հետ միասին,  ներդաշնակեցնում ենք այս դաշտը։ Օրենքի նախագիծը համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում՝ Եվրամիության և միասնական տնտեսական տարածքում ևս ամրագրված է այս դրույթը։

«Մենք ուղղակի թույլ ենք տալիս, որ երեխաների խնամակալները կարողանան երեխայի ապաստանի համար դիմում ներկայացնել։ Մենք ընդամենն ուզել ենք ասել, որ այդ հումանիստական մոտեցումն ամրագրված է և՛ Եվրամիությունում, և՛ այս տնտեսական միության երկրներում»,- ի պատասխան՝ ասաց Վ. Տերտերյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս