«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4 խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները.
Դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1979 թ. ծնված Դավիդ Ա.-ին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Միկա» մարզադաշտի հետնամասում այրվում է վագոն-տնակ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ:
Դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք:
Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների ներկրումը կարգելվի, սակայն սահմանափակումները կգործեն միայն մի քանի շաբաթ անց: Այս մասին երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած կառավարության նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Երեկ 16:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ճաշարանին հարակից արտաքնոցում հայտնաբերվելէ դատատարտյալ, 1984թ. ծնված Ռոբերտ Գրիգորյանի դին:
«Երբ ասում են ծեծի է ենթարկվել դա նսեմացուցիչ եմ համարում, նախ ես երեք տարեկան երեխա չեմ, որ ինձ ծեծեն, երկրորդը երբ սուր, կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ են հասցնում և «գլավարը» հրահանգում է՝ սպանեք նրան, դա արդեն ծեծ չի, այլ ավելի լուրջ հանցագործություն է»,- ասաց նա և նշեց, որ չի ցանկանում խանգարել իրավապահների գործունեությանը:
«Առաջին անգամ չէ, որ այդ կոչերը հնչում են: Վերջին շրջանում դրանք ավելի ինտենսիվ են դարձել և հնչում են անհասկանալի նրբերանգներով»:
168.am-ը փորձեց կապ հաստատել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց օգնականը՝ ասելով, որ Ա. Հարությունյանը Մոսկվայում է, իսկ ինքը իրավասու չէ նման հարցերի պատասխանել:
«Ընդդիմության միասնական շտաբը» տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան և մասնակցեն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը օրեր առաջ միջնորդություն էր ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Մենք զրուցեցինք լուսանկարիչ եւ լրագրող Համո Մոսկոֆյանի հետ, որը ճանաչում էր Արթուր Վարդանյանին։ Նա ասաց, որ վերջինս գումարներ էր հավաքում սփյուռքահայերից եւ մասնավորապես իրեն խնդրել էր ծանոթացնել հայկական սփյուռքի երեւելի գործիչների հետ։
Այսօր առավոտվանից Աբովյան քաղաքից Երևան եկող ոչ մի ավտոբուս չի աշխատում: Քաղաքացիներին չեն սպասարկում ոչ միայն «Քինգ Դելյուքս» ընկերության 261, 267 և 259 համարի ավտոբուսները, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական անվճար ավտոբուսները: Առավոտյան ժամը 7-ից աբովյանցիները կանգառներում են ու չեն կարողանում Երևան գալ, քանի որ անգամ այն տաքսիները, որոնք սովորաբար կանգառներում մարդկանց առաջարկում էին Երևան փոխադրել, այսօր չկան:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով: Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն:
Նոյեմբերի 29-ին ժամը 17-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ և Անանիա Շիրակացի փողոցներն իրար միացնող 50-ամյակի կամրջից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 1970 թ.-ին ծնված քաղաքացի:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի թիվ 164 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու կասկածանքով կալանավորված իր մարտական ընկեր, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը լուրջ ներգրավվածություն ունի այդ ամենի մեջ: «Խաչիկը հերոս տղա է, մեր երկրի համար գործ արած պիտանի մարդ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Ըստ լուրերի՝ նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։
Մեր ունեցած տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա. Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահպանվող տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով:
Դեկտեմբերի 1-ին լեռնային շրջաններում, իսկ դեկտեմբերի 3-4-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով:
16-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն` ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գյուղում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատասխանում է Սուրեն դպիր Ներսեսյանը:
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 1 -ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: