Մաշված հոծ գծերի տուգանքներն անօրինական են
Անօրինական են բոլոր այն տուգանքները որոնք կազմվել են մաշված հոծ գծի տրորման ու հատման համար:
Հարգելի վարորդներ, պաշտպանեք Ձեր իրավունները, թույլ մի տվեք ճանապարհային ոստիկաններին տուգանել Ձեզ չնշմարվող ու ջնջված գծերը «հատելու» համար.
Քաղաքում ՃՈստիկանների անհիմն ակտերի մեծ մասը կազմվում են հենց այս մաշված ու գրեթե չնշմարվող «հոծ» գծերի տրորման կամ հատման արդյունքում.
Մեջբերում 2008 թ. թիվ 113 որոշումից
19. Ջերմապլաստիկով, սառը պլաստիկով կամ նման այլ նյութերով կատարված գծանշումը պետք է ունենա մեկ տարվանից ոչ պակաս, իսկ լաքաներկանյութով կատարված գծանշումը` 6 ամսվանից ոչ պակաս գործառութային երկարակեցություն:
20. Գծանշման գործառութային երկարակեցությունը որոշվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում գծանշումը համապատասխանում է սույն կանոնների պահանջներին, և 50 մ երկարությամբ յուրաքանչյուր վերահսկվող տեղամասում գծանշման մակերեսի մաշվածքը չի գերազանցում 50%-ը` գծանշումը ներկով կատարելու դեպքում, իսկ գծանշումը ջերմապլաստիկով կամ երկարակյաց այլ նյութերով կատարելու դեպքում` 25%-ը:
Իհարկե, թույլ տվեք որ կազմվի արձանագրություն, հնարավորության դեպքում նկարահանեք ու ձայնագրեք ողջ ընթացքը, հետո որոշման մեջ կարող եք նշել որ համաձայն չեք տվյալ արձանագրության հետ, ու դիմեք դատարան` որոշումը բեկանելու և իհարկե ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍ ստանալու պահանջով, որ ոստիկանների հոգեբանությունից վերանա «կպավ-կպավ, չկպավ` կասենք բարի ճանապարհ» կարծրատիպը:
varord.am