Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն այսօր բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբակցություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացի Սիմոն Դ.-ն վիճաբանում է ընտանիքի անդամների հետ: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներին տեսնելով, Սիմոն Դ.-ն չի կատարել նրանց օրինական պահանջները և բռնություն է կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Պռոշյան գյուղում հնչած կրակոցների հետքերով:
Երեւանի կենտրոնում նոյեմբերի 24-ին սպանված 32-ամյա Հովհաննես Աթանյանը ծնունդով գյումրեցի էր, ամուսնացած էր, երկու երեխաների հայր:
Armtimes.com-ի թղթակիցն այսօր Նորքում ԱԱԾ-ականների կողմից վնասազերծված «խմբի» վարձած տանը դրոշներ է նկատել:
Ես Նելլի Մինասյանին ճանաչում եմ, բայց հաստատ չեմ կարող ասել, թե այդ տանը գտնված նկարում արդյո՞ք Նելլին է, թե՞ ոչ:
Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի հրապարակում այսօր` նոյեմբերի 25–ին, Երևանում վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամների անունները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր վաղ առավոտյան Նորք Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասաձերծված հանցավոր խմբի անդամներից մեկը Հանրային հեռուստաընկերության աշխատակից արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանն է։
«Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում»:
Ապօրինի թմրաշրջանառություն. հերթական բացահայտումը:
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի մասին: Մեր տեղեկություններով՝ նա Արցախյան ազատամարտի մասնակից Վալերի Վարդանյանի որդին է` «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության նախագահը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Վարձակալության պայմանագիրը կնքված է եղել Մարինե անունով աղջկա հետ, եթե չի սխալվում երկուսը քույրեր են եղել: Մեր հարցին, թե ինչ են իմացել՝ ինչով են զբաղվել տունը վարձակալողները, նա պատասխանեց, որ հստակ ոչինչ չեն ասել:
ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների:
Ինչպես են Նորք-Մարաշի զինված խմբավորմանը վնասազերծում. tert.am
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ և խումբը հավաքագրող Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված է «Վարդանանց Իշխան» անվանումով և «Հայոց վահան»-ի անվան ներքո Youtube ցանցի միջոցով տարածել է տեսանյութեր, որտեղ խոսել է Քեսաբի ազատագրության գործում իբր իր մասնակցության մասին:
Դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանության ծրագրերում հաշվի կառնվեն նաև ազգային փոքրամասնությունների կարծիքը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը:
Մասնավորապես, 168.am կայքը հրապարկել է լուսանկարներ խմբի վարձած բնակարանից, որոնցից մեկում երեւում են երկու առյուծներով նկարազարդված եռագույն բազմաթիվ փոքր դրոշներ։
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մենք չգիտենք՝ քանի հոգի են եղել, գնում, գալիս էին, բայց կոնկրետ ո՛չ տեսել ենք իրենց, ո՛չ շփվել ենք»,- այս մասին ասաց Նորք-Մարաշի բնակարանի հարևանությամբ ապրող կինը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցությունը: Հարևան կինը տանիտիրոջ հարազատներից մեկն էր: Նրա խոսքով՝ տանը բնակվողներին զենքեր բերելիս չեն նկատել, սակայն զգացել են ամեն անգամ նրանց բարձրանալ-իջնելը սանդուղքով, քանի որ աստիճանները կպած են իրենց տանը: Տանը մինչև գիշերվա ժամը 2-3-ը հիմնականում շարժ է եղել, տանից լսել են երաժշտության ձայներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Հնարավոր է, որ Նորքի առանձնատանը ԱԱԾ-ականների կողմից ձերբակալված կանանցից մեկը ակտիվիստ է, ով մասնակցել է նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ե. Քոչարի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից բերման է ենթարկվել օտարերկրացի՝ 1983 թ. ծնված Ալի Մ.-ն:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նորք-Մարաշ փողոցի տան տերը, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, բնակարանը վարձակալության է հանձնել բրոկերի միջոցով: Այս մասին ասաց տանտիրոջ քույրը՝ ասաց, որ այժմ չեն կարողանում գտնել բրոկերին: Նրա խոսքով՝ քրոջ մոտ է եղել տանը բնակվողներից մեկի անձնագրի պատճենը, նա Նուբարաշենի գրանցում է ունեցել, կին է:
Ինչպես են բերման ենթարկում ենթադրյալ հանցագործներին
Նոյեմբերի 25-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին` «Աշտարակի մեծ կամուրջ»-ի մոտակայքում, հոսանքի եռաֆազ մալուխը պոկվել է և կախվել, կան վնասված մեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: