Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրների ոլորտում ճնշման ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան:

«21-րդ (փաթեթը) պատրաստվում է, և այն բավականին խիստ կլինի, հատկապես էներգակիրների առումով», – ասել է գերատեսչության ղեկավարը ERR պետական​​​​հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում:

Ապրիլի 22-ին ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն այն բանից հետո, երբ Ուկրաինան վերսկսեց «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները դեպի Հունգարիայի և Սլովակիա:

Ապրիլի 24-ին Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների ղեկավարները սկսել են սահմանափակումների 21-րդ փաթեթի պատրաստումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930