Բաժիններ՝

Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով 14 մարդ զոհվել է, 80-ից ավելին՝ վիրավորվել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում գտնվող Բեկասի քաղաքում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 84 մարդ վիրավորվել է։

Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին ապրիլի 28-ին փրկարարական աշխատանքների ավարտից հետո հայտնել է Ինդոնեզիայի PT KAI պետական ​​երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Բոբի Ռասիդինը։

Միջքաղաքային և մեծ հեռավորությամբ մեկնող գնացքների բախումը տեղի է ունեցել ապրիլի 27-ի ուշ երեկոյան։

Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալության ղեկավար Մոհամմադ Սյաֆիին հայտարարել է, որ վթարի հիմնական հարվածը կրել է կանանց համար նախատեսված վագոնը. բոլոր զոհերը կանայք են։

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն հայտարարել է, որ համաձայնել է երկաթգծի մոտ կառուցել էստակադա՝ երթևեկության լուրջ խցանումները կարգավորելու համար։ Նա հավելել է, որ իշխանությունները կհետաքննեն բախումը: Նախագահը նաև նշել է, որ երկաթուղային ցանցի մեծ մասը լավ վիճակում չէ:

Reuters-ը հիշեցնում է, որ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ Ջակարտայում, միջքաղաքային գնացքները ամենածանրաբեռնվածներից են, և վթարներ հաճախակի են տեղի ունենում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930