ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի քայլերը Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման ուղղությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլերը Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցման և գործարկման ուղղությամբ։

ԱՄՆ դեսպանությունն այդ մասին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Կարս քաղաքում կայացած Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու գործարկման հարցը։

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930