Transavia ավիաընկերությունը որոշ չվերթներ է չեղարկելու
Transavia ավիաընկերությունը մայիսին և հունիսին որոշ չվերթներ կչեղարկի։ Պատճառն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով ավիավառելիքի կտրուկ թանկացումն է, փոխանցում է Middle East Eye-ը։
Բյուջետային ավիաընկերությունը հայտնել է, որ չվերթների չեղարկումները կազմում են իր չվացուցակի շուրջ երկու տոկոսը։
Ուղևորներին կառաջարկվի տոմսերի անվճար վերամրագրում կամ գումարի ամբողջական վերադարձ։
Վառելիքի գները կտրուկ աճել են էներգակիրների համաշխարհային մատակարարման հիմնական երթուղի հանդիսացող Հորմուզի նեղուցի աշխատանքի խաթարումից հետո։




