Հայաստանի բռնցքամարտիկները մեկ մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջին իսկ մասնակցության ժամանակ արծաթե մեդալ է նվաճել «World Boxing»-ի կողմից կազմակերպած աշխարհի գավաթում:
Բրազիլիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դարձել աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Հայաստանն աշխարհի գավաթին մասնակցում էր հետևյալ կազմով` Անուշ Գրիգորյան (51 կգ), Էլիդա Քոչարյան (65 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (50 կգ), Ժիրայր Սարգսյան (55 կգ), Արթուր Բազեյան (60 կգ), Արթուր Սահակյան (65 կգ), Արարատ Հարությունյան (70 կգ), Նարեկ Մանասյան (90 կգ) և Դավիթ Չալոյան (+90 կգ)։



