Ինչպես Էնվեր փաշան Սարիղամիշում կործանեց Օսմանյան 3-րդ բանակը

Սարիղամիշը պարզապես մի ճակատամարտ չէր։ Այն պատմական այն կետն էր, որտեղ որոշվում էր ոչ միայն պատերազմի ընթացքը, այլև արևմտահայության ճակատագիրը։

1914–1915 թվականների ձմռանը Օսմանյան 3-րդ բանակի կործանարար պարտությունը Սարիղամիշում դարձավ մի շրջադարձ, որը երիտթուրքական վերնախավին մղեց դեպի 20-րդ դարի առաջին մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Էնվեր փաշայի ձախողումը քողարկելու համար շրջանառության մեջ դրվեց կեղծ միֆը, թե թուրքական պարտության մեղավորը հայերն էին։

Հենց այս սուտն էլ դարձավ հայերի դեմ ատելություն բորբոքելու և հետագա ցեղասպանությունը «արդարացնելու» գործիքներից մեկը։

«Մանդելայի էֆեկտի» 5-րդ թողարկումը պարզաբանում է, թե ինչու Սարիղամիշի ճակատամարտը դարձավ ճակատագրական շրջադարձ, ինչպես ձևավորվեց հայերի դեմ ուղղված կեղծ մեղադրանքը, և ինչու Սարիղամիշին անմիջապես հաջորդեց 1915-ի ապրիլի ողբերգությունը։

Սարիղամիշից մինչև Ցեղասպանություն՝ մեկ շղթա, մեկ ծրագիր, մեկ աղետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930