«Այսօր ժամը 14։00 ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել է հետախուզական ԱԹՍ։ Սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո»
Երեւանում նախօրեին նորածին է մահացել: Երեխան ծնվել էր մայիսի 3-ին Երեւանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում, մեկ օր անց տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել էր, որ փոքրիկի երիկամներից մեկը չկա, ունի նաեւ սրտի հետ կապված խնդիր:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Հայաստանի ռուսական ռազմակայանում 2016 թվականի ուսուցման շրջանում անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանման ինքնաթիռները շուրջ 20 հազար կիլոմետր են անցել «Կամխուտ», «Ալագյազ» եւ «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում, թռիչքների ընդհանուր տեւողությունը կազմել Է շուրջ 200 ժամ:
Մայիսի 14-15-ը, 18-ին առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 16-17-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել է երկրի սահմանները ռուսական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով խախտելու մեջ:
Ապրիլի 2-ի լուսաբացին սկսված քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ մարդկային և տարածքային կորուստներ:
Առաջնագիծ մեկնողների ոգեւորությունն անսպառ է: Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վերադարձել է կարճատև արձակուրդից:
Համացանցում է հայտնվել մոսկվաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի թիզերը: «Մայրեր», «Գողություն ամերիկյան ձևով», «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմերի ռեժիսորի ֆիլմը պատմում է 1988թ. Գյումրիի երկրաշարժի մասին: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիել Իզոտովը, Արտեն Բիստրովն ու Սաբինա Ահմեդովան: Ֆիլմը նկարահանվել է 40 օրում:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանը:
Հունվարի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կ/մ-ին բախվել էր «Զիլ Էվակուատոր»-ին:
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետք է ոչ միայն խոսել, այլև պետք է քայլեր ձեռնարկվեն».
Չնայած օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմանը, անկայուն եղանակային ռեժիմը առաջիկա 5 օրերին հանրապետությունում պահպանվելու է:
Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ 2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել Լ.Ավետիսյանին պատկանող տուն և ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել նրա և ընտանիքի անդամների վրա, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` փորձել հափշտակություն կատարել, սակայն տան բնակիչները վնասազերծել են նրանց:
Մայիսի 13-ին, ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է։
Դատական այդ նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ գործով 2 նոր վկաներ ներգրավելու մասին: Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին և Վալերի Պերմյակովի հորը՝ Պավել Պերմյակովին: Դատարանը այս երկուսին որպես վկաներ ներգրավելու միջնորդությունը մերժեց՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով
Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երևանի Պոպովի փողոցի բնակիչներ, 1991 թ. ծնված Էդգար Մանուկյանն ու 1987 թ. ծնված Հրաչյա Ֆալանջյանն են: Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:
Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա:
Կան բաներ, որոնք հավասարապես վերաբերում են թե՛ ազգերին եւ թե՛ անհատներին: Պարզապես վերջինների օրինակով հոգեբանական մեխանիզմները բացատրելն ավելի հեշտ է, քան այն դեպքում, երբ խոսք է գնում մարդկանց խմբերի մասին: Այն, ինչ ես հիմա կգրեմ խոսքի մոգական ազդեցության մասին, կարելի է կիրառել թե անձնական եւ թե ազգային մակարդակով:
Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։
Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:
Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում երեկ արձագանքել է վերոնշյալ հրապարակման հաջորդ օրը կայքերից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե Բաբայանը Հյուսիսային պողոտայում գտնվող «Նորթ ավենյու» հյուրանոցում հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ։
Մայիսի 13-ին, ժամը 05.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես պնդում եմ, որ բողոքի ակցիայի մասնակիցները (Արուսյակ Վանյանը, Ավետիք Գալստյանը, Արմեն Մանուչարյանը, Էլմիրա Հակոբյանը, Ծովինար Գրիգորյանը, Վարդգես Տիգրանյանը) որևէ կապ չունեն Գևորգ Չաուշի 14/3 շենքի բնակարանների հետ։
«Հայոց աշխարհ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, քառօրյա պատերազմի ընթացքում հայ զինվորները ոչնչացրել են Ուկրաինայից ձեռք բերված ադրբեջանական T-72 տեսակի մոտ 27 տանկ, ինչպես նաև խփվել է մեկ կամ երկու T-90 տեսակի Ռուսաստանից գնված ադրբեջանական տանկ:
Ռադիկ Մարտիրոսյանի որդին, որը երևանյան երիտասարդությանը հայտնի է իր անհասկանալի՝ «Չիբ» մականունով (երկար ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ դա Չեբուրաշկայի կրճատ ձևն է), հիրավի չէր էլ կարողանա հաղթահարել քոսոտության կարգավիճակը, եթե վերջինիս հայրը ժամանակին շատ հարցերում արագ չկողմնորոշվեր: