Հայաստանում մեկ շաբաթում չորս երկրաշարժ է գրանցվել
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 9-ից մինչև 15-ը գրանցված երկրաշարժերից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Տեղի ունեցած թույլ սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները
գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝
մարտի 9-ին, ժամը 14:13-ին, M=1.4 Վանաձոր քաղաքից 12 կմ դեպի հյուսիսարևելք,
մարտի 10-ին, ժամը 11:13-ին, M=1.0 Էջմիածին քաղաքից 27 կմ դեպի հարավարևմուտք,
մարտի 11-ին, ժամը 17:45-ին, M=2.0 Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հարավարևմուտք,
մարտի 12-ին, ժամը 02:11-ին, M=2.1 Սիսիան քաղաքից 22 կմ դեպի հարավարևմուտք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մարտի 10ին 34 բալ (մագնիտուդ 2.8) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 20 կմ դեպի հյուսիսարևելք, որին երկու օր անց հետևել է 3 բալ (մագնիտուդ 2.4) ուժգնությամբ երկրորդ ցնցումը:
Մարտի 13-ին ԹուրքիաԻրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 6 կմ դեպի հարավարևելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ: Հաջորդ օրը 34 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 35 կմ դեպի հյուսիս:
Տարածաշրջանից դուրս մարտի 14-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսում՝ Նիկոբարյան կղզիների տարածքում:
Մարտի 13-ին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի նախկին մայրաքաղաք Յանգոնից (Ռանգուն) 70 կմ դեպի հյուսիս:
Վերջինիս հետևանքով Յանգոն քաղաքից դեպի հյուսիս ընկած բնակավայրերում՝ զոհվել է 24 մարդ: Կան բազմաթիվ ավերածություններ, Յանգոն քաղաքի կենտրոնական շրջանները ևս կրել են վնասներ: