
Վթար Մարտունի-Վարդաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Մարտի 16-ին, ժամը 01:18-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «BMW 735» մակնիշի 09xx090 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ձորագյուղի բուժամբուլատորիա, այնուհետև հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: