
Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանահայկական գործակցության այլ հարցեր: Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ: