Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել:
Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Մայիսի 13-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի փողոցում՝ Ավան վարչական շրջանի թաղապետարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 13-ին, ժամը 21.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կամավորականների 110 հոգանոց առաջին ջոկատը Լոռու մարզից Արցախ մեկնեց դեռ ապրիլի 3-ին: Արցախ մեկնած լոռեցիներն զբաղեցրել են Թալիշի եւ Մատաղիսի առաջնային գծի դիրքերը, միմյանց ոգեւորելով՝ կռվել կողք-կողքի զինվորի հետ:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի հարազատները հանգանակություն են սկսել` երիտասարդների բուժումը Գերմանիայում կազմակերպելու նպատակով: Ծնողները որոշել են այլեւս հույսեր չկապել կառավարության հետ, թե նա պետբյուջեից հոգալու է իրենց երեխաներին տեղափոխելու ծախսերը:
Մայիսի 13-ին, ժամը 16.17-ին տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Ամասիայի ձորում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղի ունեցածը նկարահանել են շարժակազմի տեսախցիկները: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է մեքենավարը վազում վագոններով՝ ուղեւորներին հրահանգներ տալով: Տեսախցիկը նաեւ նկարահանել է բեռնատար ավտոմեքենայի հետ գնացքի բախվելու պահը:
Մայիսի 13-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 27 դպրոցից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող ձորում կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար։
Կցանկանամ, որ հաղթի Ադրբեջանը, որպեսզի ծախսի տակ ընկնի: Նախորդ անգամ նրանք 20 միլիոն եվրո են նախատեսել այդ մրցույթն իրենց երկրում անցկացնելու համար, թող հիմա էլ մեծ գումարներ ծախսեն, քանի որ նրանց գումարները մեր դեմ օգտագործվող նույն զենքն են:
Երևանի Կարապետյան փողոցում այսօր՝ մայիսի 13-ին, վաղ առավոտյան Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ կասկածվող երիտասարդին քիչ առաջ հայտնաբերել են կախված վիճակում:
Որ իմացա ստեղծված իրավիճակի մասին, որոշեցի, որ պետք է գնամ ու գնացի: Ամսի 3-ն էր, որ այստեղից գնացինք: Մի 10-15 օր մնացինք Ստեփանակերտում, որպես ռեզերվ: Հետո գնացինք սահման՝ «Եղնիկներ»:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում քիչ առաջ կատաևել է հետևյալ գրառումը:
Երևանի Բաղյան փողոցում կատարված կողոպուտը բացահայտվեց:
«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարում է Երևանում Tashir Street Shopping Gallery առևտրի կենտրոնի բացման մասին: 12.000 քմ ընդհանուր մակերեսով համալիրը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Երևանի կենտրոնում հետիոտնի համար նախատեսված գլխավոր պողոտայի ստորգետնյա հատվածում:
Մայիսի 13-ին, ժամը 4:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Հայկ Վ.-ն, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին, կատարել է սուտ մատնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շավարշ և Շողիկ Արմենակյանների սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Ստացված գրության մեջ նշված է, որ դեպքից մեկ շաբաթ անց Չիտայում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար որոշ անձանց նկատմամբ, այդ թվում նաև բժիշկների: Հետագայում տվյալ քրեական գործերը կարճվել են այն հիմնավորմամբ, որ նրանց արարքում հանցակազմ չի եղել, քանի որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Դրանով արձանագրվել է, որ Պերմյակովի մոտ անընդհատ գործող հոգեկան հիվանդություն առկա չէ, այսինքն՝ խրոնիկ բնույթի չէ, այլ ժամանակավոր, իսկ տվյալ հատվածում նա առողջ է եղել, այդ պատժառով էլ պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմ չեն նկատել»,- փաստեց Միհրան Պողոսյանը:
Մայիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի և ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ դատապարտյալ Մ. Պ.-ին տեսակցության եկած՝ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ի աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել են փաթեթ:
2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:30-ը, առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է Երևան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մուտքում կայանված՝ 650 հազար դրամ արժողության հեծանիվը՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ապավինելով երկրում կարգ, կանոն և օրինականություն հաստատելու Ձեր ցանկությանն ու գործողություններին՝ բևեռում եմ Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ սոցիալական ցանցերում ոստիկանության անունից հանդես եկող, ոստիկանության քարոզչական տարրերի տպավորություն ստեղծող, ըստ մամուլի՝ ոստիկանության համակարգի որոշ աշխատակիցների հետ առնչություն ունեցող էջեր կամ առանձին կայքեր իրականացնում են օրինական դաշտում գործելու դեմ ստոր ու կեղտոտ հակաքարոզչություն:
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:
Երևանի քաղաքապետարանի ծրագրով Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածը…
Տասներեք երիտասարդ ծառայության է ընդունվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում:
Գագիկ Գինոսյանն ասաց, որ այս պահին էլ իր մտերիմ հարազատներից շատերն ապրում են Ախալցխայում, և մինչ ասուլիսին գալն ինքը փորձել է այնտեղ ապրող իր հարազատներից և տեղական տարբեր այլ աղբյուրներից ստանալ կատարվածի իրական պատկերը.
Պարոն Աղաբեկյան, խնդրում եմ այլևս իմ անվան հետ չկապեք «չարախոս» ածականը, միևնույն է՝ չի կպնելու, իսկ որպեսզի իշխանության հասցեին «չչարախոսեն», ժողովրդի մոտ ձեռք բերեք վստահություն»:
Պերմյակովի անմիջական հրամանատար ավագ լեյտենանտ Նիկիշինն էլ իր ցուցմունքում նշել էր, թե ինչպես է Չիտայում ընտրել այն ծառայողներին, այդ թվում Պերմյակովին` որպես տանկի մեխանիկ: Ըստ Նիկիշինի` Պերմյակովը ոչնչով չի տարբերվել ու աչքի չի ընկել մյուսներից: